12793 դիտում
11:57 06-05-2017
ՌԴ-ից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների եկամուտները 10 օրվա ընթացքում նվազել են 2.5 %-ով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկաներից կրկին հոռետեսական ազդանշաններ են գալիս: Ռուսական ռուբլին անցած ընդամենը 10 օրվա ընթացքում ՀՀ դրամի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 2.5 տոկոսով:
Եթե ապրիլի 25-ին մեկ ոուբլու գինը Հայաստանում 8.65 դրամ էր, ապա այսօր' 8.41 դրամ: Դա նշանակում է, որ Ռուսաստանից մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների եկամուտները 10 օրվա ընթացքում նվազել են հենց 2.5 տոկոսով: Ռուբլու արժեզրկման դրդապատճառը նավթի միջազգային գների շոշափելի անկումն է, որը արձանագրվում է ապրիլի կեսերից: Անցած 20 օրվա ընթացքում նավթի մեկ բարելի գինը նվազել է մոտ 8 դոլարով կամ 14 տոկոսով: Ու քանի որ Ռուսաստանի տնտեսությունը «նստած է» նավթի վրա, այդ հումքի միջազգային գների փոփոխությունը շատ արագ անդրադառնում է նաև այդ երկրի արժույթի վրա: Սակայն Հայաստանն էլ ունի իր «նավթը», այսինքն՝ պղինձը, որը «թարսի պես» նույնպես էժանանում է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2437 դիտում
08:30 28-07-2015
Ռուբլու ցածր փոխարժեքը մեծ հարված է Ռուսաստանի Դաշնությունից տրանսֆերտներ ստացող մեր համաքաղաքացիների համար. ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը