5721 դիտում
15:56 06-05-2017
Որևէ ջրօգտագործողի խնդիր անարձագանք չի մնալու. ՋՏՊԿ նախագահ
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մեկ առ մեկ այցելելու է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզեր՝ ոռոգման շրջանի մեկնարկին և ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում ՋՏՊԿ նախագահն արդեն հասցրել է լինել Արմավիրի և Կոտայքի մարզերում: Ա. Հարությունյանը տեղում ծանոթացել է ոռոգման շրջանին ընդառաջ կատարված աշխատանքներին՝ ջրատարների մաքրում, վերանորոգում, ինչպես նաև՝ ոռոգման շրջանում ծագող խնդիրներին.
«Ես հակված եմ այն մոտեցմանը, որ խնդիրների վերաբերյալ լիարժեք պատկերացում կազմելու համար պետք է դրանք տեսնել հենց տեղերում: Այդ պատճառով էլ առաջիկա շաբաթների ընթացքում մեր մարզային այցելությունները կշարունակենք: Որոշեցինք մեր այցերի մասին նախապես տեղյակ չպահել, որպեսզի ականատես լինենք տիրող իրավիճակի, այսպես ասած, «չսրբագրված» տարբերակին»,- ասում է ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:
Արմավիրի և Կոտայքի մարզերում ՋՏՊԿ պատվիրակությունը հանդիպել է ոչ միայն ոլորտի տարածքային պատասխանատուների, ՋՕԸ տնօրենների, այլև գյուղացիների և ջրօգտագործողների հետ՝ հենց նրանցից ծագող խնդիրների և կատարվող աշխատանքների վերաբերյալ հստակ տեղեկություններ ստանալու համար.
«Բացի այն, որ մեզ համար շատ կարևոր է հենց տեղում խնդիրների և կարիքների գույքագրում իրականացնելը, մենք նաև ցանկանում ենք լսել ջրօգտագործողների, գյուղացիների կարծիքներն ու առաջարկները: Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ ոռոգման համակարգի հետ կապված յուրաքանչյուր մարդու խնդիր, բողոք, առաջարկ լինելու է անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Ես ինքս վերահսկելու եմ, որ որևէ խնդիր անարձագանք չմնա»,- ասում է Ա. Հարությունյանը:
Նշենք, որ մարզային այցելությունների համար հստակ օրեր նախանշված չեն: Դրանց համար ՋՏՊԿ պաշտոնյաներն օգտագործում են նաև ոչ աշխատանքային հայտարարված օրերը:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
14:54 24-06-2020
Կոռուպցիայի որեւէ դրսեւորում անարձագանք չի մնալու. վարչապետը՝ ԱԱԾ հաղորդագրության մասին
3074 դիտում
17:14 18-12-2021
«Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք». Ալեն Սիմոնյանը` ԱԺ-ի միջանցքից աթոռները հավաքելու մասին
5897 դիտում
10:01 12-07-2017
«Ժառանգության» առաջարկը մնաց անարձագանք. որևէ քաղաքական ուժ չի միացել. «Իրավունք»
Այս բաժնից
1129 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1231 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1426 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ