Փրկարարները 17 ահազանգ են ստացել հանրապետության տարբեր շրջաններոմ փակ դռների վերաբերյալ
Մայիսի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 17 ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Աբովյան, Արմավիրի մարզի Արմավիր, Լոռու մարզի Վանաձոր, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: