211652_close_icon
views-count1906 դիտում article-date 17:00 08-05-2017

Հարավային Սուդանում 1 միլիոնից ավելի երեխա դարձել է փախստական

Հարավային Սուդանում զինված հակամարտության օրից մինչև հիմա ավելի քան 1 մլն երեխա է դարձել փախստական։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի ինստիտուտների տարածած համատեղ հայտարարության մեջ։ Զեկույցում նշվում է, որ Հարավային Սուդանի փախստականների 62 տոկոսը կազում են երեխաները։ Ավելի քան 75 հազար անչափահաս փախստական ժամանել է փախստականների ճամբարներ առանց մեծահասակների ուղեկցության։ Բացի այդ, երեխաների և դեռահասների ¾ մասը դպրոց ընդհանրապես չի հաճախում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավային Սուդանը ռազմական հակամարտության պատճառով մի քանի միլիոն մարդ է լքել։ Վերջիններիս մեծ մասը տեղափոխվել է հիմնականում Եթովպիա, Ուգանդա և Քենիա։

Նմանատիպ նյութեր