211652_close_icon
views-count4257 դիտում article-date 15:39 09-05-2017

«Անմահ գունդ» քայլերթը հիշեց Մեծ հայրենականի, Արցախյան և Ապրիլյան պատերազմների հերոսներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մայիսի 9-ին Ազատության հրապարակից մեկնարկեց և Երևանի փողոցներով անցավ «Անմահ գունդ» քայլերթը։ Ակցիայի մասնակիցները, ձեռքներին Մեծ Հայրենականի վետերանների, Արցախյան և Ապրիլյան պատերազմների անմահ հերոսների նկարներ, հիշեցին նրանց սխրանքը՝ այդպիսով իրենց երախտագիտությունը հայտնելով ու վառ պահելով նրանց հիշատակը։ Միջոցառումը կազմակերպել էր «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ն՝ ՀՀ վետերանների միության, ԵԿՄ հետ համատեղ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը տեղեկացրեց, որ «Անմահ գունդ» քայլերթն արդեն իսկ համահայկական բնույթ ունի, քանի որ նախաձեռնությանն են միացել բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կազմակերպություններ, տարբեր կառույցներ ու գերատեսչություններ։ Նա հատկապես շեշտեց այն փաստը, որ մայիսի 9-ին մենք նշում ենք ոչ միայն Մեծ հայրենականի հաղթանակը, այլև Շուշիի ազատագրումն ու Արցախի բանակի ստեղծումը։ «Մեզ համար մեծ պատիվ է, որ ակցիան այսքան մեծ մասշտաբներ է ընդգրկում. մասնակցում են ՀՀ գրեթե բոլոր բուհերը, դպրոցներ, Երիտասարդական կառավարությունը, քաղաքական կուսակցությունների երիտասարդներ, պաշտպանության նախարարությունը և այլն։ Մենք ցանկանում ենք, որ այսօր ամբողջ հայ ժողովուրդը նշի Հաղթանակի օրը, և բոլոր հերոսների հիշատակն ապրի անմահ»,- նշեց Գոհար Ղումաշյանը։ Քայլերթին մասնակցում էին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր այրեր, ԵԿՄ անդամներ, ուսանողներ, աշակերտներ Հայաստանից և Արցախից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր