211652_close_icon
views-count2208 դիտում article-date 10:05 10-05-2017

Ծառուկյանի անվերապահ ազդեցությունն իր թիմի նկատմամբ այլևս իրական չէ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Հաշվի չառնել, որ կողմնակի միջամտություն է եղել այս իրադարձությանը միս ու արյուն տալու հարցում, տեղին չի լինի, քանի որ անկախ նրանից ինչ հանգուցալուծում կլինի, կատարվածը սասանեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդի բացարձակ ազդեցությունը դաշինքի բոլոր անդամների նկատմամբ: Ըստ էության, կատարվածը խարխլեց Գագիկ Ծառուկյանի ամենազոր լինելու հանգամանքը, իսկ պոստ ֆակտում կատարվող իրադարձությունները նախկին վիճակը վերականգնելուն են միտված, ինչը շատ դժվար կլինի: Փաստ է, որ ինքնաբացարկի թոհուբուհում հայտնվածները էական վնաս հասցրին ԲՀԿ նախագահին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր