1292 դիտում
08:48 15-06-2016
Նավթի էժանացումը ուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում։ Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի բան 6.5 տոկոսով։ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի։
Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ է, իսկ նավթի էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսՖերտների մեծագույն մասը հենց ռուբլով է։ Միայն վերջին օրերին, նավթի էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 3.5 տոկոսով։ Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման և բիզնեսի խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող է բարելավվել միայն տրանսֆերտների աճի և պղնձի թանկացման շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, տրանսՖերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսևորում, իսկ պղնձի գինը շարունակում է մնալ 7 տարվա ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3364 դիտում
10:56 26-11-2016
Գազի էժանացումը կարող է հետագայում ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար. «Հայկական ժամանակ»
1970 դիտում
18:41 03-11-2021
Ադրբեջանի սադրիչ վարքագիծն իր ազդեցությունն է ունենում տարածաշրջանի երկրների վրա. ՀՀ արտգործնախարար
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»