211652_close_icon
views-count2295 դիտում article-date 10:12 10-05-2017

Առվակների պատմությունը «զուտ հարաբերական գնահատական էր». Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից չի հեռացել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ղեկավարել Ազգային անվտանգության խորհուրդը: Միևնույն ժամանակ, սակայն Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները լավ են: «Մեր հարաբերությունները ոնց եղել, այնպես էլ մնացել են, մենք հո թշնամիներ չենք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը՝ առվակների ու գետակների պատմությունը համարելով «զուտ հարաբերական գնահատական»: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ նշել է, որ ինքը քաղաքականությունից չի հեռացել, այլ շարունակելու է զբաղվել հայանպաստ գործունեությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր