Մահացել է իտալացի հայտնի դիջեյ Ռոբերտ Մայլզը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իտալացի հայտնի դիջեյ Ռոբերտ Մայլզը մահացել է երեքշաբթի երեկոյան` Իբիցիայում: Այդ մասին գրում է TACC-ը:
47-ամյա երաժիշտը կյանքից հեռացել է հիվանդության պատճառով: Նրա առավել հայտնի գործերից է Children-ը, որը նա գրել է 1994-ին:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Մայլզը ծնվել է 1969 թվականի նոյեմբերի 3-ին Շվեյցարիայում: Նրա իրական անունն է Ռոբերտո Կոնչինա: