211652_close_icon
views-count84872 դիտում article-date 13:03 10-05-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. 17-ամյա աղջիկը հայտարարություն է տվել ոստիկանությունում, որ իր մոր ծանոթը սպանության սպառնալիքների ներքո սեռական հարաբերություն է ունեցել իր հետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել մայիսի 6-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 22։10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորյան փողոցի տներից մեկում բնակվող 17-ամյա Թ. Ա.-ն ահազանգել է ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։00-ի սահմաններում, իրենց տանը՝ ննջարանում, մոր՝ 45-ամյա Մ. Մ.-ի ծանոթ, Վանաձորի բնակիչ՝ 17-ամյա Ա. Հ-ն, իր կամքին հակառակ, սպանության սպառնալիքների տակ բռնություն գործադրելով՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։ Ժամեր անց Ա. Հ.-ն հայտնաբերվել է ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների կողմից և բերման ենթարկվել ոստիկանություն, որտեղ բացատրություններ տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Քննիչի որոշմամբ Թ. Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր