211652_close_icon
views-count3471 դիտում article-date 13:18 11-05-2017

Հնդկաստանում հարսանեկան արարողության ժամանակ պատ է փլուզվել. կա առնվազն 20 զոհ

Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ պատ է փլուզվել և ընկել հյուրերի վրա, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։ Ըստ տեղեկությունների՝ զոհերի մեջ երեխաներ կան։ Եվս 26 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Պատի փլուզումը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ բարձրացած ուժգին քամու հետևանքով։

Նմանատիպ նյութեր