211652_close_icon
views-count2467 դիտում article-date 10:11 11-05-2017

Խաչիկ Մանուկյանը վայր չի դնի մանդատը. Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք».«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները: Մեր տեղեկություններով՝ նա խոստացել է 14-15 հազար ձայն ապահովել «Ծառուկյան» դաշինքի համար, որի համար մի քանի հարյուր միլիոն դրամ է վերցրել Ծառուկյանից, սակայն հավաքել է ընդամենը 5686 ձայն: Խաչիկ Մանուկյանը վերջին օրերին Հայաստանում չի գտնվում։ Նա իր բիզնեսի հետ կապված հարցերով գտնվում է Հայաստանից դուրս, սակայն գնալուց առաջ էլ պնդել է, որ չի հանձնվելու ու մանդատը վայր չի դնելու: Խաչիկ Մանուկյանը նաև ասել է, որ ինքը «Ծառուկյան» դաշինքում այն թեկնածուներից է, որ Ծառուկյանին «ոչ տալիք ունի, ոչ առնելիք»: Առավել ևս՝ ֆինանսական հարցեր չունի Ծառուկյանի հետ, որ դրանից դրդված էլ վայր դնի մանդատը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր