3754 դիտում
18:56 11-05-2017
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Այսօր՝ մայիսի 11-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:
Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է ներկաներին, հայ ժողովրդին ու նրա բարեկամներին մայիսյան եռատոնի կապակցությամբ:
Այնուհետև, խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱԺ-ը սկսում է մի նոր գործընթաց, որը սահմանադրական պահանջ է և ուղղված է գործող օրենսդրությունն այս տարվա փետրվարի 20-ի հանրաքվեով ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն:
Անցնելով օրենսդրական աշխատանքին՝ խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքը: Նախագծի համահեղինակների հիմնավորմամբ՝ օրինագծով Ազգային ժողովի գործունեության կարգը համապատասխանեցվել է նոր Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված գործառույթներին ու լիազորություններին: Ըստ այդմ, փոխվել է կանոնակարգի կառուցվածքը, համապատասխանաբար գլուխները միավորվել են ինը բաժիններում:
Քննարկումից հետո համահեղինակները, սահմանված կարգով, պատգամավորներին առաջարկել են 14-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ և ցանկության դեպքում, միանալ համահեղինակներին ու մասնակցել նախագծի հետագա լրամշակման աշխատանքներին:
Նիստի երկրորդ հատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան հաշվետվությամբ հանդես է եկել Վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը:
Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը պատգամավորներին է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017 թվականի փետրվարի 20-ի հանրաքվեի կազմակերպման և անցկացման մասին հաղորդագրությունը:
Նիստը եզրափակվել է պատգամավորական հայտարարություններով, որին մասնակցել են պատգամավորներ Հայկ Խանումյանը և Արմեն Սարգսյանը:
[b]ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1224 դիտում
20:54 30-05-2017
Տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
1389 դիտում
20:35 26-11-2015
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
2975 դիտում
16:19 30-03-2017
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը. խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել
Այս բաժնից
889 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
910 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»