1227 դիտում
20:54 30-05-2017
Տեղի կունենա Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Հերթական նիստի օրակարգը կազմվել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի, «Արցախի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի (երկրորդ ընթերցում) նախագծերի ընդգրկմամբ, որոնք մինչ այդ տեղի ունեցած Աժ գլխադասային մշտական հանձնաժողովների նիստերում արժանացել են դրական եզրակացության:
Խոսելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների մասին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այսօր տեղի ունեցած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվել են նախագծի շուրջ ներկայացված 95 առաջարկները, որոնցից մեկ տասնյակից ավելին ընդունվել է հեղինակների կողմից:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը 11:00-ին:
[b]
Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
3754 դիտում
18:56 11-05-2017
Տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
1389 դիտում
20:35 26-11-2015
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը
2978 դիտում
16:19 30-03-2017
Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը. խորհրդարանը մի շարք օրենքներ է ընդունել
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»