211652_close_icon
views-count2472 դիտում article-date 18:44 11-05-2017

Պերուի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարին

Այսօր՝ մայիսի 11-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Պերուի նորանշանակ դեսպան Լուիս Բենխամին Չիմոյ Արտեագան: Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը դեսպան Չիմոյ Արտեագային հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ: Հայաստանի ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Պերուի դեսպանը կնպաստի աշխարհագրորեն հեռու, բայց բարեկամ պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը և համագործակցության նոր ուղիների բացահայտմանը: Դեսպան Չիմոյ Արտեագան, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, իր հերթին նշեց, որ Պերուն Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և ինքը մտադրված է քայլեր ձեռնակել՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ օրակարգին, տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի:

Նմանատիպ նյութեր