211652_close_icon
views-count776 դիտում article-date 19:25 05-10-2015

Վիետնամի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Հոկտեմբերի 5-ին Հայաստանում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ դեսպան Նգույեն Թան Շոնը (նստավայրը` Մոսկվա) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հույս հայտեց, որ նա իր կարևոր ներդրումը կունենա հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման գործում։ Դեսպան Թհան Շոնը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ Վիետնամը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ և ընդգծեց, որ ջանքեր չի խնայի տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը ընդլայնելու նպատակով: Դեսպանը Շոնը շեշտեց, որ ջերմությամբ է հիշում Հայաստանում որպես ուսանող անցկացրած տարիները, իր հայ ուսուցիչներին, ովքեր կարևոր դեր են խաղացել իր մասնագիտական գիտելիքների ձեռքբերման գործում։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, անդրադարձան առևտրատնտեսական, գիտակրթական փոխանակումների ակտիվացման, ինչպես նաև արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջխորհրդարանական կապերի ձևավորման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և միջազգային կազմակերպություններում Հայաստանի և Վիետնամի փոխգործակցությանն առնչվող հարցերին:

Նմանատիպ նյութեր