211652_close_icon
views-count2791 դիտում article-date 10:10 12-05-2017

Դպրոցներում տարեցտարի պակասում է նաև աշակերտների թիվը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսել է առաջիկայում օպտիմալացնել դպրոցները: Պատճառը ֆինանսների բացակայությունն է: Դպրոցներ կան, որոնք քիչ թվով աշակերտներ ունեն, բայց մյուս կողմից դպրոցի շենքի պահպանման համար մեծ գումարներ են ծախսվում ու հիմա կառավարությունը որպես իրավիճակից դուրս գալու ելք դիտարկում է օպտիմալացումը: Նկատենք, սակայն, որ այս իրակիճակը նոր չի ստեղծվել, այլ հետևանք է տարիներ շարունակ արտագաղթի, դպրոցներում տարեցտարի պակասել է նաև աշակերտների թիվը: Բավական է միայն նշել, որ եթե հինգ տարի առաջ՝ 2011-2012 ուս. տարում Հայաստանում եղել է 386 հազար 439 աշակերտ, ապա 2016-2017 ուս. տարում նրանց թիվը հասել է 364 հազար 868-ի: Ու այս իրավի­ճակում կառավարությունը ճիշտ կանի, եթե մտածի արտագաղթը կասեցնելու և երկրում ժողովրդագրական վիճակը շտկելու մասին, այլապես մի քանի տարի անց ստիպված է լինելու էլ ավելի օպտիմալացնել դպրոց­ները՝ ամեն մարզում պահելով 5-10 հատ»,-գրում է թերթը: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր