211652_close_icon
views-count29965 դիտում article-date 10:31 12-05-2017

Վարդան Ղուկասյանի որդին ծեծի է ենթարկել գազալցակայանի աշխատակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, նո­րընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին կրկին ասպարեզում է հայտնվել: «ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով' օրերս Գյումրիում աղմկալի դեպք է եղել. Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել է իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան և ծեծի է ենթարկել աշխատակիցներին: Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ Ս. Ղուկասյանի կողմից դաժան ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաև մի երիտասարդ, որի քե­ռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է: Գյումրիում տարածված լուրե­րի համաձայն' երիտասարդ տղայի աչքը այն աստիճան է վնասվել, որ նա կանգ­նած է կուրանալու վտանգի առաջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր