211652_close_icon
views-count65128 դիտում article-date 20:21 12-05-2017

Իջևանի քաղաքապետարանի աշխատակցուհին հայտարարել է ոստիկանությունում, որ իր գործընկերը փորձել է իրեն բռնաբարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի բնակիչ, 34-ամյա Երվանդ Ղազարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 10-ին ժամը 20:00-ի սահմաններում վագոն-տնակում Իջևանի բնակչուհի Ռ. Ս.-ին ծեծի ենթարկելու, գետնին գցելու, այնուհետև նրա հագուստները պատառոտելու և բռնաբարելու փորձ կատարելու մեջ: Սակայն այդ ամենը կանխվել է Ռ. Ս.-ի որդու կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ե. Ղազարյանը որպես կասկածյալ ձերբակալվել է: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ե. Ղազարյանն ու Ռ. Ս.-ն աշխատում են Իջևանի քաղաքապետարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր