211652_close_icon
views-count6168 դիտում article-date 09:51 13-05-2017

Ծառուկյանը դաշինքի բոլոր պատգամավորներին, այդ թվում՝ «ըմբոստներին» հրավիրել է ընդունելության. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը Գագիկ Ծառուկյանը «Ծառուկյան» դաշինքի բոլոր պատգամավորներին հրավիրել է ընդունելության։ Ուշագրավ է, որ հրավիրվածների մեջ են նաև դաշինքի այն ութ անդամները, ովքեր իր կամքին հակառակ մանդատ էին ստացել ԿԸՀ-ից։ Մեզ հասած տեղեկություններով՝ բոլորը ներկա են գտնվելու, բացի Խաչիկ Մանուկյանից։ Ծառուկյանի ընդունելությանը ներկա են լինելու նաև նրանք, ովքեր դառնալու են պատգամավոր, «ըմբոստների»՝ մանդատները վայր դնելուց հետո։ Ծառուկյանը ընդհանուր անելիքներն է ներկայացնելու ԱԺ-ում առաջիկա ժամանակահատվածի համար։ Այն ընդհանուր առմամբ բաժանվում է 2017թ․ մայիսի 18-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ու դրանից հետո»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր