92918 դիտում
10:31 13-05-2017
Մայիսի 15-ին Հայաստանով ցուրտ մթնոլորտային ճակատ կանցնի. Գագիկ Սուրենյան
«Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև:
Մայիսի 14-ին, երեկոյան ժամերին, Սև ծովի շրջաններից մեր երկրին մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ, որը Հայաստանում հատկապես ակտիվ կլինի մայիսի 15-ին:
Այսպիսով, մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, մայիսի 15-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպները կուղեկցվեն ուժեղ քամիներով՝ 15-20մ/վրկ, սպասվող անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում և Տավուշում:
Մայիսի 16-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում:
Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ մայիսի 15-ին հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,-այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
14686 դիտում
12:07 22-10-2016
Կովկասին է մոտենում ցուրտ մթնոլորտային ցիկլոն. Գագիկ Սուրենյան
24941 դիտում
11:42 03-04-2018
Ցուրտ մթնոլորտային ճակատը կներխուժի Հայաստան. սպասվում են տեղումներ. ԱԻՆ
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»