211652_close_icon
views-count10245 դիտում article-date 11:02 04-12-2019

Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատը, որն առաջացնելու էր ձյան առատ տեղումներ, ճանապարհին քայքայվեց, տեղումները թույլ կլինեն․ Գագիկ Սուրենյան

Վաղը մեր երկիրը գտնվելու է Սկանդինավիայից եկող ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Այս պրոցեսը սկզբում բավականին ուժեղ էր, ու հանրապետության տարածքում պետք է առաջացներ ձյան առատ տեղումներ, սակայն ճանապարհին աստիճանաբար քայքայվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ «Այսպիսով առաջիկա գիշերվանից սկսած և վաղը ցերեկվա ընթացքում շրջանների մեծ մասում սպասվում են թույլ տեղումներ։ Բացառություն կկազմեն Գեղարքունիքը, Սյունիքը և Արցախը, որտեղ կանխատեսվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։ Դեկտեմբերի 6-ից տեղումները կդադարեն և մինչև դեկտեմբերի 10-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 5-ին մայրաքաղաքի բարձրադիր գոտում կտեղա թույլ ձյուն, ցածրադիր գոտւմ անձրև։ Դեկտեմբերի 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում մոտ 4-5 աստիճանով, սակայն դեկտեմբերի 6-7-ին նույնքանով էլ կբարձրանա»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր