211652_close_icon
views-count3651 դիտում article-date 12:41 15-05-2017

ԿԸՀ-ն ամփոփել է նախնական արդյունքները. ՀՀԿ-ն ստացել է 71.25 % ձայն

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները և կազմեց արձանագրություն: Նախնական արդյունքներով՝ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 842 հազար 151 ընտրողից մասնակցել է 354 հազար 158 քաղաքացի: «Ելք» կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 70 հազար 731 կամ 21 տոկոս: «Երկիր ծիրանի» կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 26 հազար 109 կամ 7.75 տոկոս: Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվն է 240 հազար 36 կամ 71.25 տոկոս: Ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման տպած կտրոնների թիվն է 345 հազար 65: Ընտրողներից ստացված համարակալված կտրոնների թիվը` 81: Ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվն է 345 հազար 146, չօգտագործված համարակալված կտրոնների թիվը` 47 հազար 318: Չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը 518 հազար 943: Անվավեր քվեաթերթիկների թիվն է 8 հազար 259: Արձանագրությունը ստորագրվել է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, հատուկ կարծիք առկա չէ:

Նմանատիպ նյութեր