211652_close_icon
views-count3135 դիտում article-date 19:47 16-05-2017

Այսօր Ուսանողության և երիտասարդության օրն է. Չարենցավանի կենտրոնում անցկացվեց ինքնատիպ բացօթյա ֆլեշմոբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ուսանողության և երիտասարդության օրվան ընդառաջ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) մայիսի 12-ից 14-ն իրականացրեց Երիտասարդական ակումբների 6-րդ եռօրյա համաժողովը: Համաժողովի նպատակն էր միավորել մարզային երիտասարդությանը երիտասարդական-սոցիալական աշխատանքի գաղափարի շուրջ, ներգրավել նրանց քաղաքացիական հասարակության մեջ, զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները: Համաժողովի առաջին օրը Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախից և Ջավախքից ժամանած երիտասարդները քննարկեցին մարզային երիտասարդությանն անհանգստացնող խնդիրները, առաջարկեցին դրանց լուծման ուղիներ, ծանոթացան կամավորական աշխատանքի տեղական և միջազգային փորձին, ինչպես նաև եվրոպական երկրներում կամավորությամբ զբաղվելու հնարավորություններին: Երիտասարդները փորձառու մասնագետների շնորհիվ ծանոթացան սոցիալական ձեռնարկատիրության պատմությանը, էությանն ու Հայաստանում այս ոլորտի զարգացման օրենսդրական նախադրյալներին, բացահայտեցին աշխարհում սոցիալական ձեռնարկատիրության հաջողության պատմությունները, ինչպես նաև մշակեցին ձեռնարկատիրական գաղափարներ, որոնք կխթանեն իրենց համայնքների զարգացմանը: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքերով` կազմակերպությունը, 2017 թվականը հռչակելով երիտասարդական ձեռնարկատիրության զարգացման տարի, նախաձեռնել է «YES» մրցույթ-նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ինքնատիպ գաղափարներ ունեցող երիտասարդներին ներկայացնել իրենց նախագծերը միջազգային ու տեղական կառույցներին` աջակցություն ստանալու նպատակով: «Այս մրցույթ-նախաձեռնության շրջանակում ընտրվել են լավագույն տասը ձեռնարկատիրական նախագծերը, որոնք ներկայացվեցին դոնորներին: Համաժողովի ընթացքում ձեռնարկատիրական գաղափարներ են մշակել նաև մարզերից ժամանած երիտասարդները` համատեղ իրականացնելու նպատակադրմամբ»,- ասաց Ատոմ Մխիթարյանը: Համաժողովի երրորդ օրը մասնակից երիտասարդները հանդիպեցին Հայաստանի 2017թ. երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանի երիտասարդական կառույցներին և ՀԿ-ներին, ծանոթացան արդեն իրականացված ծրագրերին և նախատեսված միջոցառումներին: Համաժողովն ավարտվեց Չարենցավանի կենտրոնում ինքնատիպ բացօթյա ֆլեշմոբով` նվիրված Ուսանողության և երիտասարդության օրվան` մայիսի 16-ին: Համաժողովին աջակցում էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ և Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (WostAYN):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր