211652_close_icon
views-count4332 դիտում article-date 16:39 13-10-2017

ՀՀ պատվիրակությունը կմասնակցի Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին

Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հոկտեմբերի 14-22-ը տեղի կունենա Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնը։ Ծրագրին մասնակցելու են շուրջ 180 երկրների ավելի քան 25000 պատվիրակներ: Սա ռեկորդային մեծ ցուցանիշ է փառատոնային շարժման պատմության մեջ։ Համաշխարհային փառատոնին Հայաստանից կմասնակցեն մոտ 250 երիտասարդներ, որոնք ներկայացնում են ՀՀ տարբեր կուսակցությունների երիտասարդական թևեր, երիտասարդական կազմակերպություններ, ուսանողական կառույցներ։ Պատվիրակների թվում են նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչները։ Նշենք, որ Երիտասարդության և ուսանողության առաջին համաշխարհային փառատոնը տեղի է ունեցել 1947 թվականին։ Այս տարի նշվում է փառատոնային շարժման 70-ամյակը։ Փառատոնի շրջանակներում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ, որոնք առնչվում են էկոլոգիային և առողջապահությանը, մշակույթին, ավիացիային, համաշխարհային քաղաքականությանը, արդյունաբերությանը, տնտեսությանը, նոր մեդիային։ Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը տեղի է ունենում Երիտասարդության և ուսանողության համաշխարհային 19-րդ փառատոնի նախապատրաստական հայկական կոմիտեի կազմակերպմամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Նմանատիպ նյութեր