211652_close_icon
views-count2189 դիտում article-date 10:18 17-05-2017

Արագած Ախոյանը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 5-ի վճռով սնանկ Է ճանաչվել»: Թերթը տեղեկացել է, որ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը, իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է հունիսի 22-ին. «ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի շուրջ զրուցեց Արագած Ախոյանի հետ և հետաքրքրվեց, թե ինչն է սնանկացման պատճառը: «Նման բան չկա: Ես չգիտեմ, թե դա ինչ է: Ինչպես միշտ, սա էլ հերթական բաներից մեկն է, որից նույնիսկ տեղյակ չեմ: Գուցե երաշխավոր եմ եղել որևէ մեկի համար, դա է պատճառը: Բայց դա կարող է բողոքարկման փուլում լինել: Կամ ձեզ ինչ, ես պարտք ունեմ, թե ոչ, դա իմ անձնական խնդիրն է: Ես, ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի, ունի բազմաթիվ հարաբերություններ տարբեր մարդկանց հետ: Հիմա ի՞նչ, ես էլ ասեմ, թե ինձ ինչքան են պարտք»,- ասաց նա»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր