211652_close_icon
views-count11816 դիտում article-date 23:11 17-05-2017

Ինձ համար հետաքրքիր էր իմանալ՝ ո՞վ է բզբզում. Տեղի է ունեցել «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցության առաջին նիստը

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հենց սկզբից տեղյակ է եղել մանդատներից հրաժարվելու դիմումների հետ կապված իրավիճակին։ Այդ մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 17-ին, խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը։ Նա նշել է, թե մանդատից հրաժարվելու դիմումները ներկայացնելուց հետո քաղաքական որոշում էր փոխվել։ 6 անձի ինքն է ասել, որ գնան դիմումները հետ վերցնեն, մյուս 6-ի հետ էլ ԿԸՀ նիստից հետո է զրուցել։ Խմբակցության նիստում ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը հայտարարել է, թե դիմում է գրել ԱԺ նախագահի անունով, նախագահի անունն էլ ազատ է թողել, քանի որ դեռ չգիտեն, թե ով է ընտրվելու։ Զուրաբյանը պատրաստվում է հենց վաղը ներկայացնել այդ դիմումը և հրաժարվել մանդատից։ Պատգամավոր Վահան Կարապետյանն էլ պատմել է, թե ինքն է հրաժարվել մանդատից՝ հուսահատված լինելով իր ստացած քվեների քանակից։ Իսկ մայիսի 3-ին գնացել է ԿԸՀ՝ դիմումը հետ վերցրել։ Հիմա էլ նա պատրաստ է մանդատից հրաժարվել, իսկ իրեն տեսնում է ցանկացած տեղում, որտեղ իրեն կտեսնի Գագիկ Ծառուկյանը։ «Բոլորն էլ տեղը տեղին կքննարկվի, ճիշտ որոշումները կկայացվեն»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։ Մանդատից հրաժարվելու պատրաստակամություն են հայտնել նաև Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանն ու Նապոլեոն Ազիզյանը։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=K_Y76nOZdFc]Kentron TV-ի [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր