211652_close_icon
views-count2186 դիտում article-date 13:08 18-05-2017

Նախընտրական խոստումներ Բրիտանիայում. վարչապետ Մեյը քայլեր կձեռնարկի՝ միգրացիայի մակարդակը զգալիորեն կրճատելու համար

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության նախընտրական խոստումներից մեկը լինելու է միգրացիայի զսպման ուղղված հետագա միջոցառումների ձեռնարկումը։ Նման եզրակացության են եկել BBC-ի վերլուծաբանները՝ ծանոթանալով նախօրեին հրապարակված փաստաթղթերին։ Այսպես, դրանցից երկուսը կլինեն այն, որ բրիտանական ընկերություններից կպահանջեն ավելի շատ վճարել օտարերկրյա աշխատուժ վարձելու համար, իսկ միգրանտների հարցում էլ ակնկալում են, որ ավելի մեծ թվով միգրանտներ կընդգրկվեն ազգային առողջապահական համակարգում։ Վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վկայել, որ նախկինի պես հավատարիմ է իր նպատակին, այն է՝ զգալիորեն կրճատել միգրանտների թիվը՝ հասցնելով այն տարեկան մինչև մի քանի տասնյակ հազարի, քանի որ միգրացիայի չափազանց բարձր մակարդակը վնասում է հանրության ամբողջականությանը։

Նմանատիպ նյութեր