211652_close_icon
views-count5714 դիտում article-date 18:44 12-07-2017

Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության հետ կապված իրավիճակը չկարգավորվի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականության հետ կապված իրավիճակի չկարգավորվի: Այդ մասին գրում է РИА Новости-ն «Եթե դա տեղի չունենա, եթե մենք տեսնենք, որ նման քայլը Վաշինգտոնում անհրաժեշտ չեն համարում, այդ դեպքում մենք իհարկե պատասխան քայլեր կձեռնարկենք։ Դա դիվանագիտության օրենքն է, միջազգային կյանքի օրենքը, փոխադարձությունը բոլոր հարաբերությունների հիմքն է»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով, Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ն, որպես երկիր, որը միշտ կողմ է եղել իրավունքի գերակայությանը, կհարգի իր միջազգային պարտականությունները ։

Նմանատիպ նյութեր