2636 դիտում
10:26 18-05-2017
Նորընտիր խորհրդարանը ևս կտրված է հասարակությունից. «168 Ժամ»
«168 Ժամ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվելու են խորհրդարանի ղեկավարությունը և մշտական հանձնաժողովի նախագահները։ Հենց այս Ազգային ժողովն է իրականացնելու խորհրդարանական կառավարման կարգի անցած Հայաստանի առաջին պառլամենտի դերն ու գործառույթները։ Բացի այդ, հենց այս Ազգային ժողովի գործունեության պայմաններում է ավարտվելու սահմանադրական կարգի փոփոխության անցումային փուլը, երբ 2018 թվականին կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և կընտրվի արդեն նոր լիազորություններով վարչապետ՝ դառնալով պետության առաջին դեմքը։
Այս և բազմաթիվ գործոնների պատճառով նորընտիր խորհրդարանի դերն ու նշանակությունն առաջիկա բոլոր զարգացումներում, մեղմ ասած, մեծ է։ Հենց խորհրդարանում են իրականություն դառնալու իշխանության վերնախավում կայացված բոլոր այն որոշումները, որոնք կանխորոշելու են նոր իշխանության կազմավորումը, գործող իշխանության տարբեր թևերի ու բևեռների դերակատարության փոփոխությունն ու մնացած բոլոր վերադասավորումները։
Նոր խորհրդարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ կա անվանական և արմատական ընդդիմություն՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) ու «Ելք» դաշինքի, թեև վերջինիս արմատականությունն արմատականություն է այնքանով, որքանով այն տարբերվում է ԲՀԿ-ից։ Որքանո՞վ այս ընդդիմադիր ուժերն առաջիկա զարգացումներում կդառնան իշխանության վերաբաժանման մասնակից, կախված է նրանց, ինչպես նաև՝ գործող իշխանության հաշվարկներից։
Բացառված չէ, որ ընդդիմադիր ուժերը, կամ տարբեր փուլերում նրանցից մեկը, կամա թե ակամա, դառնա գործիք՝ իշխանության մի թևի կողմից մյուս թևի դեմ պայքարում։ Հնարավոր է՝ դա տեղի չունենա, հանուն արդարության՝ պետք է նշել, որ դա քիչ հավանական է։ Այս ամենով հանդերձ՝ նորընտիր խորհրդարանի ամենամեծ ու խնդրահարույց հարցն այն է, որ, ինչպես նախորդ խորհրդարանները, այս մեկը ևս կտրված է հասարակությունից այնքան, որքան տարբեր թելերով կապված է իշխանության հետ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2337 դիտում
10:39 24-03-2022
Երկրի բոլոր էլիտաները կտրված են հասարակությունից. «168 ժամ»
2172 դիտում
10:20 26-03-2019
Զոհրաբ Մնացականյանը գաղտնի այցելել է Մոսկվա. ի՞նչ են թաքցնում հասարակությունից. «168 ժամ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»