Շուշան Սարդարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի՝ 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»։
Նշենք, որ Շ. Սարդարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: