6889 դիտում
18:19 18-05-2017
Բարի լուր Ակնալիճից. նոր կառուցված փողոցային ջրագծերը հանձնվեցին շահագործման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքից բարի լուր ստացվեց: Նոր կառուցված փողոցային ջրագծերը հանձնվեցին շահագործման, խմելու ջուրը ինչպես արյունատար անոթներով հոսեց դեպի տնատիրություններ: Դա անշուշտ համայնքի կյանքում իրադարձություն կարելի է համարել: Իսկ խնդիրը հետեւյալն էր:
Ջրամատակարարումն այստեղ մինչեւ վերջերս լավ չէր: Ու որքան նվազում էր ծորակներին հասնող ջրի քանակը, այնքան ավելանում էր բնակիչների բողոքների թիվը: Մինչդեռ գարունը նոր էր եկել, դժվար չէր պատկերացնել, թե ինչպիսին էր լինելու իրավիճակը ամռան շոգերին:
Եւ դա այն դեպքում, երբ նախկին ջրամատակարարը՝ «Նոր Ակունք» ընկերությունը տեղում կարծես գործեր էր արել, միջոցներ էր ծախսել, բաշխից ցանցն էր նորացրել: Այնքան էր շատ ժամանակ չէր անցել, բայց փաստը մնում է փաստ, որ ջրագծերը քայքայվել էին, հոսակորուստներ էին առաջացել, ջուրը չէր բավականացնում, ճնշումն ընկել էր:
Պետք էր ինչ-որ բան անել: Ու անողը հունվարից գործող ջրամատակարարման համակարգի նոր օպերատորը՝ Վեոլիա Ջուր ՓԲԸ պետք էր լիներ: Ի վերջո, օրերս Ակնալիճի գյուղապետարանի հետ համատեղ Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արմավիր» տեղամասի ուժերով ներհամայնքային բաշխիչ ցանցի առավել վթարված ավելի քան 400 գծամետր պողպատե ջրագծերը փոխարինվեցին 90 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակաշարով:
Միաժամանակ, աշխատանքների ընթացքում թվով 22 անհատական տնատիրությունների միացումների ջրաչափերը տեղափոխվեցին սահմանազատման կետ, հայտնաբերվեցին և խցափակվեցին մի շարք ապօրինի միացումներ, ապահովվեց ջրաքանակի զգալի տնտեսում: Այս ամենի արդյունքում, ինչպես տեղեկացրեց «Արեւելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը, Ակնալիճի ջրամատակարարումը զգալիորեն կբարելավվի:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ,
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
974 դիտում
21:36 18-06-2014
Շահագործման հանձնվեցին Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանի Ուսուցման ճանապարհային կենտրոնը. տեսանյութ
41233 դիտում
12:41 10-04-2016
Եվս մի ուրախ լուր. հրետանավորը, որից լուր չկար` զանգել է տուն. Asekose.am
Այս բաժնից
601 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
442 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
952 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ