974 դիտում
21:36 18-06-2014
Շահագործման հանձնվեցին Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանի Ուսուցման ճանապարհային կենտրոնը. տեսանյութ
Հարավկովկասյան երկաթուղում վերազինումից հետո հունիսի 18-ին շահագործման հանձնվեց երկու արտադրական հանգույց՝ Սանահինի մեխանիզացված ուղեմասը և Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնը, որտեղ ստեղծվել է նոր ուսումնատեխնիկական հրապարակ: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, Ռուսական երկաթուղիներ ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, բարձրաստիճան այլ հյուրեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անունից շնորհավորեց հայ երկաթուղայիններին նման նշանակալի և կարևոր իրադարձության կապակցությամբ: «Հայաստանի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքն այսօր համալրվում է նորագույն բաղադրիչներով, իսկ հայ երկաթուղայինների աշխատանքային պայմանների բարելավման մասին ավելորդ է ասել: Տրանսպորտի և կապի նախարարությունը երկաթուղային տրանսպորտային համակարգը չի ընկալում որպես պետության առանձին
տրանսպորտային համակարգ և շահագրգռված է նրա արդյունավետ գործունեության ծավալմամբ»,-նշեց Առաքելյանը:
Վերակառուցման առաջին փուլի շրջանակներում կատարվել է Դեպոյի շենքի և արտադրամասերի վերանորոգում և վերականգնում։ Երկրորդ փուլի շրջանակներում տեղադրվել են հատուկ տեխնիկական սարքավորումներ, կառուցվել է երկաթուղային խոշոր տեխնիկայի վերանորոգման և տեղակայման համար նախատեսված հատուկ ծածկ: Երևանում գտնվող Ուսուցման ճանապարհային կենտրոնի վերազինումն ուղղված է երկաթուղու աշխատողների տեխնիկական ուսուցման մակարդակի կատարելագործմանը: Կենտրոնը հագեցած է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, դասագրքերով, լոկոմոտիվային բրիգադների պրակտիկ դասընթացների համար առկա է նաև հատուկ ուսումնավարժական լոկոմոտիվը:
Մինչ Սանահինի մեխանիզացված ուղեմասի և Երևանի Ուսուցման ճանապարհային կենտրոնի բացումը տեղի ունեցավ Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ի հիմնադիրների ընդհանուր ժողովը, որտեղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանի թեկնածությունը հաստատվեց «ՀԿԵ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամների կազմում:
[i] ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6886 դիտում
18:19 18-05-2017
Բարի լուր Ակնալիճից. նոր կառուցված փողոցային ջրագծերը հանձնվեցին շահագործման. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1039 դիտում
18:14 18-04-2014
Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը
Այս բաժնից
505 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
385 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
853 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ