211652_close_icon
views-count2779 դիտում article-date 09:49 19-05-2017

Քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնանկության հարցը. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում ակտիվորեն քննարկվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանի պաշտոնանկության հարցր: Խոսակցություններ կան, որ ոլորտի պատասխանատուներն առաջիկայում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ բարձրացնելու են Մարտուն Մաթևոսյանից ազատվելու հարցր: Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ վարչապետը խիստ հանձնարարականներ է իջեցրել անտառի պահպանմանն ուղղված գործողությունների մասով: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պորտֆելը, հնարավոր է, ՀՅԴ-ն պահպանի, սակայն կուսակցությանը կառաջարկվի փոխել Մարտուն Մաթևոսյանին: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին է 2004 թվականից, այսինքն՝ 13 տարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր