3473 դիտում
17:51 19-05-2017
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 3600 եվրո վճարել «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է «Նիկողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:
Հայաստանի Հանրապետության դեմ բողոքը ներկայացրել է Ռոբերտ Նիկողոսյանը՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածի հիման վրա՝ 2011 թվականի դեկտեմբերի 3-ին:
Նշվում է, որ հայցվորը եղել է Պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից: 2009 թվականին նա ազատվել է աշխատանքից: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրա օգտին վճիռ է կայացրել և աշխատանքից ազատման որոշումն անվավեր ճանաչել, ինչպես նաև հրահանգել վերականգնել նրան նախկին պաշտոնում և փոխհատուցում տրամադրել:
Հայցվորը ՄԻԵԴ-ում մասնավորապես բողոքել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել դատարանի վերջնական վճիռը կյանքի կոչելու համար, քանի որ նա չի վերականգնվել իր նախկին պաշտոնին, իսկ իր հարկադիր բացակայության համար սահմանված փոխհատուցման մի մասը մնում է չվճարված: Նա մասնավորապես պահանջում էր համապատասխան փոխհատուցում:
Եվրոպական դատարանը վճռում նշել է, որ 2009 թվականի օգոստոսի 11-ի դատավճիռը, որը բարենպաստ էր հայցվորի համար, հինգ տարի չի կիրառվել, իսկ իշխանությունները չեն պատճառաբանել այդ հետաձգումը: Դատարանը, հետևաբար, գտել է, որ Հայաստանի իշխանությունները, չկարողանալով ձեռնարկել անհրաժեշտ միջոցները վճիռն իրագործելու համար, խախտել են կոնվենցիայի հոդվածները: ՄԻԵԴ-ը Հայաստանի պետությանը պարտավորեցրել է վճարել 3.600 եվրո, գումարած հարկերը:
Նմանատիպ նյութեր
1344 դիտում
12:34 14-07-2016
ՄԻԵԴ-ի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ն 3600 եվրո կվճարի հայցվորին. tert.am
4067 դիտում
16:51 11-01-2018
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 2500 եվրո վճարել Դանիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին
2746 դիտում
18:46 10-10-2019
ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 13 200 եվրո վճարել ՀՀ քաղաքացի Դավիթ Մաթևոսյանին
Այս բաժնից
832 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
571 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence