211652_close_icon
views-count1344 դիտում article-date 12:34 14-07-2016

ՄԻԵԴ-ի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՀՀ-ն 3600 եվրո կվճարի հայցվորին. tert.am

Կառավարության նիստի օրակարգային առաջին հարցն այսօր ՀՀ արդարադատության նախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցն էր, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2016/07/14/domazian/2079005]tert.am[/url]-ը: Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Համաձայն այդ նախագծի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը 2016 թվականի 9 ամսում հատկացնել 3,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Կառավարությունը հաստատեց որոշումը:

Նմանատիպ նյութեր