211652_close_icon
views-count1645 դիտում article-date 14:40 02-08-2021

Հաշվիչ հանձնախումբն 9 անդամ կունենա. նախագիծն ընդունվեց

Հաշվիչ հանձնախումբն 9 անդամ կունենա․Ազգային ժողովը ձայների 65 կողմ, 1 դեմ, 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման հաշվիչ հանձնախումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը:

6 անդամները «Քաղաքացիական պայմանագրից» են, 2-ը՝ «Հայաստան» դաշինքից, 1-ը՝ «Պատիվ ունեմ»-ից։

Հանձնախմբում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ընդգրկված կլինեն Նարեկ Բաբայանը, Սարգիս Խանդանյանը, Լիլիթ Մինասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հովիկ Աղազարյանը և Արուսյակ Մանավազյանը, «Հայաստան» խմբակցությունից` Աշոտ Սիմոնյանը, Ագնեսա Խամոյանը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունից` Թագուհի Թովմասյանը:

Առաջիկայում հանձնախմբի անդամները նիստ կգումարեն և իրենց կազմից կընտրեն նախագահ ու քարտուղար:

 

Նմանատիպ նյութեր