74671 դիտում
10:52 21-05-2017
Երևանում 32-ամյա վարորդը «յաշիկով» վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 32-ամյա Վլադիմիր Մանվելյանը Իսակով և Բաբաջանյան փողոցների հատման վայրում՝ Բաբաջանյան 120 հասցեի դիմաց, իր վարած Mercedes G500 մակնիշի 88 DD 500 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված, մոտ 35-45 տարեկան տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է ավագ քննիչ Ա. Ադամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանութունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+