42787 դիտում
14:48 27-08-2017
Երևանում 35–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևան-քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Համլետ Խաչատրյանը Հերացու փողոցի 2ա շենքի դիմաց իր վարած Opel մակնիշի 35 ԼA 396 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդ հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+