13429 դիտում
16:28 22-05-2017
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն այցելել է Կոտայքի մարզ, որտեղ ընթացքի մեջ են Նոր Գեղի - Արգել - Արզական – Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները:
Շինարարությունն իրականացվում է «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում:
Շինաշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին, սակայն եղանակով պայմանավորված՝ ձմռանը դադարեցվել էին: Մարտ ամսից աշխատանքները վերսկսվել են, անձրևների դադարելուն պես շինարարությունը կարագանա:
Արդեն իսկ ասֆալտապատվել է գրեթե 3 կմ ճանապարհահատված, վերանորոգվել են հենապատերը, կառուցվել են նորերը: Դրանց որակը Վահան Մարտիրոսյանին այդքան էլ չի գոհացրել: Նա հանձնարարել է հնարավորին արագ շտկել թերությունները:
Շարունակվում են նաև ջրահեռացման համակարգերի և մայթերի վերականգնման աշխատանքները: Վերականգնվող ճանապարհահատվածն անցնում է Քարաշամբ, Թեղենիկ, Արզական և Բջնի համայնքներով: Այդ իսկ պատճառով շինարարության ընթացքում հաճախ համայնքի ղեկավարները հարցեր են բարձրացնում, որոնց պարտադիր ընթացք է տրվում:
Բջնիում, օրինակ, համայնքի ղեկավարը խնդրել է նախատեսված երկու մայթի փոխարեն մեկը կառուցել, ինչի հաշվին ճանապարհի երթևեկելի հատվածը կլայնանա. այս դեպքում դա ավելի նպատակահարմար է:
Վահան Մարտիրոսյանը հորդորեց մշտապես աշխատել համայնքների ղեկավարների հետ և քննարկել բոլոր առաջարկությունները:
Ծրագրի շրջանակներում, ընդհանուր առմամբ, վերականգնվելու է շուրջ 19 կմ հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհ: Աշխատանքներն, ըստ պայմանագրի, ավարտվելու են նոյեմբերի վերջին, որից հետո 3 տարի անընդմեջ նույն ճանապարհաշինական ընկերությունները կիրականացնեն ճանապարհահատվածների ընթացիկ ամառային և ձմեռային պահպանությունը:
Կոտայքի մարզ այցելության ընթացքում Վահան Մարտիրոսյանը եղել է նաև Նոր Հաճընում, որտեղ քննարկվել է կամրջի լուսավորությունը վերականգնելու հարցը:
Արդեն իսկ պայմանավորվածություն կա «Philips Lighting» կազմակերպության հայաստանյան ներմուծող «Կոնսէլ» ընկերության հետ` սեփական միջոցներով ժամանակակից, էներգախնայող բարձրակարգ լամպերով լուսավորելու Նոր Հաճընի կամուրջը։
Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2459 դիտում
11:50 23-11-2020
Ավարտվել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհի հատվածի հիմնանորոգումը
1529 դիտում
15:36 01-06-2022
Հիմնանորոգվում է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ավտոճանապարհի 10.8 կմ հատվածը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»