6406 դիտում
22:36 30-08-2017
Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նշված ճանապարհահատված, մանրակրկիտ դիտարկեց կատարված աշխատանքները, միաժամանակ իր նկատառումները հայտնեց այն հատվածների վերաբերյալ, որտեղ աշխատանքի որակը գոհացուցիչ չէ:
Նախարարը տեխհսկիչներին հանձնարարեց որակի ամենօրյա հսկողություն իրականացնել: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը հայտնեց, որ լաբորատոր հետազոտությունները պարտաճանաչ իրականացվում են:
«Բոլոր հատվածներում, մինչև ասֆալտը տեղադրել, նմուշները բերվում են լաբորատորիա, հատիկական կազմը, բաղադրությունը, ասֆալտի տիպը որոշելուց հետո նոր միայն տեխհսկիչների միջոցով թույլատրվում է տեղադրել»:
Շինաշխատանքներն այս ճանապարհահատվածում մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերին: Արդեն կատարվել են ճանապարհահատվածի 9,84 կմ ասֆալտապատման, հենապատերի վերանորոգման ու նոր հենապատերի կառուցելու աշխատանքները:
Դրանց բետոնյա մակերեսի վերաբերյալ ևս նախարարը դիտողություններ արեց, ճանշինի ղեկավարը խոստացավ շտկել թերությունները.
Կատարվում են նաև կամուրջների վերականգնման աշխատանքներ: Նախարարը, դիտարկելով այստեղ իրականացվող շինարարությունը, ճանապարհաշինական ընկերության ուշադրությունը հրավիրեց ճանապարհամերձ հատվածներն ու ջրատար վաքերն աղբից մաքուր պահելու խնդրին:
Շարունակվում են ջրահեռացման համակարգի և մայթերի վերականգնման, անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքները:
Փաստացի կատարված աշխատանքների առաջընթացն այս պահին կազմում է շուրջ 65%: Ըստ պայմանագրի՝ շինարարությունը պետք է ավարտվի նոյեմբերի վերջին, սակայն ճանապարհաշինարարները խոստանում են ճանապարհը շահագործման հանձնել ժամկետից շուտ` պահպանելով որակական չափանիշները:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13426 դիտում
16:28 22-05-2017
Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածում ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1112 դիտում
13:10 23-06-2022
Գնել Սանոսյանը ծանոթացել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան 10 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին
2459 դիտում
11:50 23-11-2020
Ավարտվել է Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհի հատվածի հիմնանորոգումը
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»