Երևանի, Կոտայքի և Արմավիրի մի շարք հասցեներում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվել է
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նախապես [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/22/1067662/]հայտարարված [/url]մայիսի 25-ին Երևանի, Կոտայքի և Արմավիրի մի շարք հասցեներում սպասվող պլանային ջրանջատումը տեղի չի ունենա։
Նշված տարածքներում սպասվող ջրանջատման մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար: