211652_close_icon
views-count1887 դիտում article-date 16:45 23-05-2017

Արա Բաբլոյանը ցավակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում տեղի ունեցած դաժան ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ անմեղ մարդիկ: Մենք խստորեն դատապարտում ենք այդ դաժան եւ անմարդկային արարքը: Մեր զորակցությունն ենք հայտնում Ձեզ՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր