211652_close_icon
views-count1881 դիտում article-date 19:58 05-06-2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցել է Միացյալ Թագավորության խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: Ցավակցական ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, խոր ցավով տեղեկացանք Լոնդոնում տեղի ունեցած դաժան ահաբեկչական հարձակման մասին, որի հետեւանքով զոհվեցին ու վիրավորվեցին անմեղ մարդիկ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունները, զորակցության եւ կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին` մաղթելով ոգու ամրություն եւ համբերություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում: Խստագույնս դատապարտում ենք անհանդուրժողականության եւ ատելության վրա հիմնված ծայրահեղ դրսեւորումները: Մեր համախմբված ջանքերը պետք է ուղղված լինեն պայքարելու այս սոսկալի երեւույթի դեմ: Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

Նմանատիպ նյութեր