211652_close_icon
views-count1627 դիտում article-date 22:25 11-10-2019

Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռումինիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահներին ու անդամներին հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը միաձայն ընդունելու համար: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: «ՀՀ Ազգային ժողովի նախագահն իր նամակում մասնավորապես նշել է. «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք էլ ավելի զարգացնել և որակական նոր մակարդակի բարձրացնել պատմամշակութային ու ավանդական ամուր կապերի վրա հիմնված հայ-ռումինական միջխորհրդարանական համագործակցությունը»։ Օրինագծի համահեղինակներ Վարուժան Ոսկանյանին ու Վարուժան Փամբուկչյանին շնորհակալական նամակներ է հղել նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Ռումինիա բարեկամական խմբի նախագահ Անուշ Բեղլոյանը»,- գրել է դեսպանը:

Նմանատիպ նյութեր