211652_close_icon
views-count1807 դիտում article-date 13:41 24-05-2017

Կայացել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը

Տեղի է ունեցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը: Օրակարգի առաջին հարցը խորհրդի նոր անդամների նշանակումն էր: Հաստատվել է վերջնական կազմը `խորհրդի 10 անդամներով: Նիստը նախագահում էր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը խորհրդի նորանշանակ անդամներին ներկայացրել է 2016 թվականի գործունեության արդյունքները, գրանցած հաջողությունները: Քննարկվել են նաև 2017 թվականի ծրագրերը, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության ուղղությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր