2687 դիտում
19:20 24-05-2017
Նախագահի ուղերձը նոր կառավարության ծրագրի ուղղվածությունն ու թիրախն է դառնալու. Արծվիկ Մինասյան
«Նոր կառավարությունը ձևավորվելու է ԱԺ քաղաքական ուժերի հենքի վրա և Նախագահի` ԱԺ ամբիոնից հնչեցրած ուղերձը նոր կառավարության ծրագրի ուղղվածությունն ու թիրախն են լինելու»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
«Այն հիմնական խնդիրները, որ այս կառավարությունը դրել էր նախորդ ժամանակահատվածում, դրանց միջանկյալ արդյունքների ամփոփում կլինի, ապա դրանից հետո կարելի է խոսել մարտահրավերների և նոր նախաձեռնությունների մասին»,- ասաց Մինասյանը՝ նշելով, որ նոր կառավարության ծրագիրը երկարաժամկետ է լինելու։
Հարցին, թե վարչապետի հետ կա՞ն տարաձայնություններ և արդյոք Կարեն Կարապետյանը տարբերությո՞ւն է դնում ՀՀԿ-ական և ՀՅԴ-ական նախարարների միջև, Մինասյանը նշեց, որ ոչ: Ապա նաև հավելեց, որ իհարկե, պետք է լինեն տարբեր մոտեցումեր և տեսակետների բախումներ: Բայց կարևոր է, որ բախման արդյունքում արդյունավետ աշխատանք սկսվի, որը կփոխանցվի նաև բիզնես շրջանակներին ու կնպաստի նրանց մոտ վստահության մեծացմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
562 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
967 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում