211652_close_icon
views-count2393 դիտում article-date 20:35 24-05-2017

Մանչեսթերի ոստիկանությունը հայտարարել է, որ մայիսի 22-ին տեղի ունեցած պայթյունը կազմակերպվել է ահաբեկչական խմբավորման կողմից

Բրիտանական ոստիկանությունը հայտարարել է, որ մայիսի 22-ին տեղի ունեցած պայթյունը կազմակերպած մահապարտը ահաբեկչական խմբավորման անդամ է: Այդ մասին գրում է Газета-ն: Մանչեսթերի ոստիկանապետ Յան Խոպկինսը հայտարարել է, որ ակնհայտ է ահաբեկչական խմբավորման մասնակցությունը, սակայն հետաքննությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ անգլիական Մանչեսթեր քաղաքի հայտնի «Մանչեսթեր Արենա» համալիրում ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի մենահամերգի ավարտին տեղի է ունեցել մի քանի պայթյուն, որի հետևանքով զոհվել է 19 մարդ, հաղորդվում է առնվազն 50 տուժածի մասին։

Նմանատիպ նյութեր