211652_close_icon
views-count4571 դիտում article-date 20:50 24-05-2017

Հրապարակվել են Մանչեսթերի ահաբեկչի լուսանկարները

Անգլիական Մանչեսթեր քաղաքում 22 մարդու մահվան պատճառ դարձած տղամարդը ծագումով Լիբիայից Սալման Ռամադան Աբեդին է, գրում է [url=https://www.theguardian.com/uk-news/2017/may/23/manchester-arena-attacker-named-salman-abedi-suicide-attack-ariana-grande#img-1]The Guardian[/url]-ը՝ հրապարակելով նրա լուսանկարը։ Ոստիկանությունը և անվտանգության ծառայությունները փորձում են պարզել, թե արդյոք նա միայնակ է գործել, թե ավելի լայն ցանցի մաս է եղել: Չնայած «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը, սակայն ոստիկանությունը դրա ոչ մի ապացույց չի գտել: Նշվում է, որ Աբեդին ծնվել է Մանչեսթերում 1994 թվականին: Նրա ծնողներն ավելի վաղ փախել էին Լիբիայից՝ Մուամմար Քադաֆիի ռեժիմից: Աբեդին աշխատել է հացի փռում: Երեքշաբթի հետաքննության առնչությամբ ձերբակալվել է Աբեդիի 23-ամյա եղբայրը: Ոստիկանության հաղորդմամբ՝ հետաքննության առնչությամբ ձերբակալվել է ևս երեք մարդ: Հիշեցնենք, որ «Մանչեսթր Արենա»-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 22-ի։ Վիրավորվել է ավելի քան 60 մարդ։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։

Նմանատիպ նյութեր