4342 դիտում
10:13 25-05-2017
Մոսկվան ճնշում է Բաքվին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «The Jamestown Foundation հետազոտական և վերլուծական կենտրոնը հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Ռահիմ Ռահիմովի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է դատարանի որոշմամբ Ռուսաստանում ամենամեծ ադրբեջանական կառույցի Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի փակմանն ու նշում, որ Մոսկվան այդ քայլով ուղերձներ է փոխանցում Բաքվին:
Ռահիմովն առանձնացրել է ուղերձների երկու հիմնական ուղղություն. «2013-2014-ին Ռուսաստանը սպառնում էր, որ կարտաքսի աշխատանքային միգրանտներին, և այդ սպառնալիքն օգտագործում էր որպես ճնշման գործիք Ադրբեջանի դեմ: Այն ժամանակ Ադրրեջանը պատրաստվում էր նախագահական ընտրությունների և բանակցում էր ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ: Բաքուն 2015-ին հրաժարվեց ստորագրել համաձայնագիրը:
Եվ հիմա նորից նույնն է կատարվում, երբ Կրեմլը ջանքեր է գործադրում ԵԱՏՄ-ն ընդլայնելու ուղղությամբ, իսկ Բաքուն 2018-ի նախագահի ընտրությունների նախաշեմին է և միայն վերջերս սկսել է ԵՄ հետ հարաբերությունների նոր փուլի բանակցությունները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահը հստակ հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ որևէ միության միանալու հարցում, գոնե հիմա:
Մոսկվայի ճնշումները նաև Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասով են, քանի որ նոր լայնածավալ ռազմական գործողությունները կարող են Հյուսիսային Կովկասամ էական հետևանքներ ունենալ հենց Ռուսաստանի համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
11224 դիտում
09:13 27-08-2021
Մոսկվան Անկարային ընկալում է որպես պրագմատիկ գործընկեր, իսկ Բաքվին՝ որպես արժեքավոր դաշնակից. «Ամերիկայի ձայն»
2060 դիտում
19:29 03-10-2022
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում հետաքննել հայ ռազմագերիների մահապատժի տեսագրությունները․ Զախարովա
Այս բաժնից
871 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1048 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
742 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»